Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:53 21-12-2022

Ճանապարհով անցնելու իրավունքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված կարևորագույն սկզբունքներից է. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Բրազիլիան մտահոգված է Բերձորի միջանցքում տեղաշարժի ազատության սահմանափակման հանգամանքով։ Ճանապարհով անցնելու իրավունքը կարևորագույն սկզբունքներից է, որն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվում էր Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Ցանկացած խոչընդոտում, անկախ պատրվակից, վտանգում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների բարօրությունը և սպառնալիք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացի համար։ Այս հակամարտությունն արդեն հազարավոր մարդկային կյանքեր է խլել։ Դժբախտաբար, վերջին մի քանի օրերի լարվածությունը կա, բայց բարեբախտաբար, այն չի հանգեցրել բռնի գործողությունների։ Մենք կողմերին կոչ ենք անում, որպեսզի կոշտ հռետորաբանությունը չմեկնաբանվի որպես մարտական գործողությունները վերսկսելու նշան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։

Դիվանագետը կարևոր է համարել հաղորդակցության ուղիները բաց պահելը և վստահության ամրապնդման միջոցառումներ որդեգրելը, որպեսզի օբյեկտիվորեն պարզաբանվեն փաստերը, և գտնվեն պրագմատիկ լուծումներ։

«Մենք ի գիտություն ենք ընդունում ՌԴ միջնորդական ջանքերը, որոնք նպաստել են, որ վերականգնվի շրջանի գազամատակարարումը։ Մենք կոչ ենք անում մյուս անդամներին հավասարապես կառուցողական վարքագիծ ցուցաբերել, որպեսզի ճգնաժամի սրացումը կանխարգելվի, և հնարավոր լինի խուսափել մարդասիրական իրավիճակի վատթարացման վտանգներից», - ասել է Բրազիլիայի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նախնական ճանապարհային քարտեզ կա խաղաղության կառուցման համար։
«Շատ կարևոր է, որպեսզի կողմերը ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են այդ համաձայնագրի դրույթների խախտում առաջացնել, որպեսզի ապահովվեն պատշաճ պայմաններ, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի բարեհաջող իրականացնել սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողովի աշխատանքը»,- եզրափակել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում