Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:59 28-11-2022

Բաքուն կրկին դժգոհում է ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակավայրերի հայկական անվանումները կիրառելու կապակցությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին դժգոհություն է հայտնել Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից Արցախի բնակավայրերի հայկական անվանումները կիրառելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։


Հաղորդվում է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը կրկին ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության ուշադրությունը հրավիրել է «հաղորդագրություններում բնակավայրերի ճիշտ անվանումները կիրառելու անհրաժեշտության վրա»։ Պաշտոնական Բաքուն անթույլատրելի է համարել այսպես կոչված Ղարաբաղի տնտեսական շրջանը որպես Լեռնային Ղարաբաղ հիշատակելը։


«Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում ենք համապատասխան հաղորդագրություններում մեր բնակավայրերի ճիշտ անվանումները կիրառելու կարևորության վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից նոյեմբերի 27-ին տարածված հայտարարությունում հիշատակվել են Մարտունի և Մարտակերտ բնակավայրերի անվանումները։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ «նշված բնակավայրերի պաշտոնական անվանումներն են Խոջավենդ և Աղդերե»:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի