Երևան +12°
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:00 13-02-2024

Բաքուն պնդում է՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը կավարտվի 2025 թվականին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն հայտարարել է՝ Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման ժամկետը կավարտվի 2025 թվականին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Այս մասին Հաջըզադեն ասել է՝ անդրադառնալով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի՝ «Իզվեստիա» ռուսական թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի տարածքում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման ժամկետին առնչվող մեկնաբանություններին։

Դեսպանն «Իզվեստիա» թերթին ասել էր, որ խաղաղապահների տեղակայման ժամկետի շուրջ Մոսկվայի և Բաքվի բանակցությունների հերթական փուլի օրը որոշվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով:

«Անցյալ տարի տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո ի հայտ է եկել կանոնավոր հանդիպումների և քննարկումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով, որ հայկական ուժերը խաղաղապահների տեղակայման գոտում անցած երեք տարում լայնածավալ ականապատում են իրականացրել, ինչպես նաև հաշվի առնելով չպայթած զինամթերքի խնդիրը, կա այդ սպառնալիքները վերացնելու համար համատեղ խորհրդակցությունների կարիք», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: