ԱՀ ԱԺ նախագահը մասնակցել է Մարտունու շրջանի Քերթի դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը
Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մասնակցել է ԱՀ Մարտունու շրջանի Քերթ համայնքի միջնակարգ դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը։
Խորհրդարանի ղեկավարը բարերար Աշոտ Ջիվանյանի և արարողության մասնակիցների ուղեցկությամբ ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում նահատակված ազատամարտիկների հիշատակին Քերթում կանգնեցված հուշակոթողին։