Ներքին 3 տարի առաջ - 21:05 25-11-2022

Ավտովթար՝ Երևան-Մարգարա ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 25-ին, ժամը 18։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) բախվել է ճանապարհին կայանած բեռնատարի քրշակին. վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ Հ.Կ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ամենից շատ դիտված

22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»