Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:07 25-11-2022

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հրաժարվում է մանդատից։ Նա այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․

«Սիրելի հայրենակիցներ,
այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին։

Ես չգիտեմ՝ արդյո՞ք հնարավոր է չափել որևէ պատգամավորի գործունեության արդյունավետությունը, բայց գոնե խղճիս առաջ հանգիստ եմ. ինձ տրված մանդատը օգտագործել եմ ի շահ երկրի, փորձել եմ առավելագույնս իրացնել գիտելիքս և լիազորություններս՝ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում ու դրանից դուրս, եղել եմ այնտեղ, որտեղ եղել է իմ կարիքն ու մեր քաղաքական թիմը՝ հանրահավաքներից մինչև ամբիոն, քայլերթերից մինչև ազատազրկման վայրեր։

Այս ճանապարհի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մեր հայրենակիցների խնդիրներն ու հոգսերը բարձրաձայնելու առաքելությունը մեծագույն ու անգնահատելի կենսափորձ են ինձ համար:

Մեծ պատասխանատվություն և պատիվ էր լինել ակտիվ քաղաքականության մեջ նախագահ Քոչարյանի և մեր թիմակիցների հետ:

Առանձնահատուկ ուզում եմ նշել՝ խոնարհվում եմ մեր այն հազարավոր հայրենակիցների առաջ, որոնք մեր կողքին են եղել, մեզ վստահում են, ում հետ բարդ ճանապարհ ենք անցել։ Միասին կրել ենք զրկանքներ, տեսել՝ անասելի ճնշումներ: Նրանցից շատերը ամիսներով թողել էին իրենց գործն ու հոգսերը և մեզ հետ դուրս էին եկել փողոց՝ գաղափարական պայքարի:

Ես պայքարել եմ և պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա և հնարավոր կլինի կառուցել իսկապես անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբված հասարակությամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին։ Ինձ համար այս հարցում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու:

Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա:
Աստված պահապան մեր Հայաստանին ու մեր Արցախին»:

Ամենից շատ դիտված

08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ