Ներքին 3 տարի առաջ - 20:46 24-11-2022

ՀԱՊԿ-ն վաղուց դադարել է գոյություն ունենալուց․ Կարեն Սարգսյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է։ Վերջինս խոսել է վարչապետի ՀԱՊԿ երկրների կողմից առաջարկված հռչակագիրը չստորագրելու հայտարարության մասին։

«Պարզ է, որ ՀԱՊԿ-ը այլևս գոյություն չունի, որպես քաղաքական կառույց, իսկ ռազմակաքաղաքական առումով՝ վաղուց էր դադարել գոյություն ունենալուց։ ՀԱՊԿ-ն 90-ականներին գուցե կարևորություն ուներ Հայաստանի համար, սակայն 2001, 2002 թվականից, երբ Պուտինը բռնեց դիկտատուրայի ճանապարհը, հիմա ենք տեսնում, այն ժամանակ ակնհայտորեն չէինք տեսնում։ 2007 թվականից հետո ՀԱՊԿ-ն ամբողջությամբ սպասարկում էր Ռուսաստանի քաղաքական շահը միջազգային ասպարեզում։ Ռուսաստանը ՀԱՊԿ-ն հռչակել էր մի կառույց, որը ՆԱՏՕ-ին հակակշիռ պետք է լիներ»։

Սարգսյանի խոսքով՝ Լուկաշենկոն բացահայտեց՝ Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում կբերի ՀԱՊԿ-ի ոչնչացմանը, իսկ իրենք կմնան այդ փլատակների տակ։ Նա նշեց, որ այդտեղ ճշմարտություն կա, իսկ Հայաստանը, որպես այդպիսին ՀԱՊԿ-ից չօգտվեց։

Սարգսյանը շեշտեց, որ ՀԱՊԿ-ից օգտվողներն են մնալու այդ կառույցի փլատակների տակ։

Խոսելով Ազատության հրապարակում կազմակերպված ցույցի մասին՝ սոցիոլոգը ասաց՝ դա ցույց տվեց, որ կա խումբ, հավաքվել են մարդիկ, ովքեր չեն վախենում։

«Հրապարակում հավաքված էր առնվազն երկու հազար հոգի, և պետք էր մարդկանց ցույց տալ, որ առնվազն այդքան մարդ չի վախենում, մենք ստեղծել էինք հարթակ մարդկանց խոսելու համար, սա էր մեսիջը»։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու