Ներքին 3 տարի առաջ - 15:45 24-11-2022

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ». այս խորագրի ներքո տեղի կունենա ամենամյա 25-րդ Հեռուստամարաթոնը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 17։00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ Հեռուստամարաթոնը։ Մեկնարկը կտրվի Հայաստանում, այնուհետեւ կտեղափոխվի Լոս Անջելես եւ կցուցադրվի տեղական ժամանակով ժամը 14:00-20:00:

Հիմնադրամից հայտնում են, որ Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս կներկայանա հաշվետու ֆիլմի տեսքով՝ 3 ժամ տեւողությամբ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22 թվականներին իրականացված եւ ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը:

Հեռուստամարաթոնը կսփռվի նաեւ արբանյակային կապով՝ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1tv.am, իսկ նոյեմբերի 24-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում եւ ֆեյսբուքյան էջում։

Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց եւ վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների եւ տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն:

Սյունիքի, Շիրակի, Արմավիրի եւ Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի մեր հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է տնակավաններից: Այս բոլոր ծրագրերը դեռ սկիզբն են այդչափ նշանակալի իրականացրած ու կենսական կարեւորության նոր ծրագրերի մեկնարկի:

ՀՀ, Երեւան 0024, Մ. Բաղրամյան պող. 26/1 | [email protected] | +374 10 521505 Իր աշխարհասփյուռ գործընկերների եւ նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել է մեր հազարավոր հայրենակիցների կյանքը:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը