Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:06 24-11-2022

ԱԺ-ն քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը. Ռոբերտ Հայրապետյան

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա նաեւ նշել է.

«Նախագծով.

Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը, բնականաբար, հետագայում դժվարացնելու է մի շարք հանգամանքների պարզաբանումը(օր. Նոր Օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք նյութեր և այլն):

Նյութերի ոչնչացման լիազորությունը նախագծի համաձայն կարող է իրականացվել ցանկացած պաշտոնատար անձի միանձնյա որոշմամբ, քանի որ նախագծի «այլ իրավական ակտերով» ձևակերպումը իրենից ենթադրում է անգամ փոքր գյուղական համայնքի ավագանու որոշում:

Սրանով փաստացի հնարավորություն է ստեղծվում ոչնչացնել ամբողջ արխիվային նյութերը, ներառյալ օրինակթշնամական երկրների գործակալական ցանցերի և այլնի վերաբերյալ:

Թերևս օրենքի կարմիր գիծն է ` ինֆորմացիան զրոյացնել և չդատվել»:

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
22:00 Ճգնաժամ ավտոշուկայում. ով և ինչպես է «փոշիացնում» էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա