Արտաքին 3 տարի առաջ - 14:15 24-11-2022

Ադրբեջանում Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի հետ

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Մուսավին հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հետ։ Այս մասին իր թելագրամյան ալիքում հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Մուսավին և Հաջիզադեն մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ Բաքվի և Թեհրանի դիրքորոշումների շուրջ։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել է երկու երկրների միջև պատվիրակությունների փոխանակման և լրագրողական ոլորտում համագործակցության հարցը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը