Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:44 23-11-2022

Ալիևը պնդում է, որ Բաքուն ունի ինքնապաշտպանության իրավունք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Սերբիա, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, երկկողմ հանդիպումից հետո Սերբիայի և Ադրբեջանի նախագահները համատեղ մամուլի ասուլիս են իրականացրել։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Սերբիան և Ադրբեջանը միջազգային ասպարեզում միշտ պաշտպանում և աջակցում են միմյանց։ Նա հիշեցնելով Սերբիայի նախագահի խոսքերը՝ նշել է, որ երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանվում են փոխադարձ հիմունքներով, և այդ դիրքորոշումը միանշանակ է ու անփոփոխ։

Միջազգային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ Ալիևը շեշտել է, որ Բաքուն օգտագործել է ուժի գործոնը, երբ համոզվել է, որ բոլոր ջանքերն՝ այդ թվում նաև բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս։ «Միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը մեզ տվեց այս հնարավորությունը։ Բոլոր երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է ունենան ինքնապաշտպանության իրավունք»,- ասել է նա։

Վերջինս պնդել է, որ Ադրբեջանն ուժի օգնությամբ վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և արդարությունը։ Նրա խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի ժողովուրդը վերականգնում է այսպես կոչված ազատագրված (իրականում օկուպացված-խմբ) տարածքները, վերակառուցում է ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածք։

Սերբիայի նախագահն իր հեթին նշել է, որ Ալիևի հետ հիանալի քննարկումներ են ունեցել։ Նա ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահը չի կարող ավելի երկար մնալ Սերբիայում՝ հույս հայտնելով, որ շուտով կրկին նրան հյուրընկալելու հնարավորություն կունենան։

Վուչիչն ընդգծել է, որ Սերբիան և Ադրբեջանը ձգտում են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը և աշխատում են միջազգային իրավունքի նորմերի կիրառման ուղղությամբ։

«Ես կարծում եմ, որ մենք շատ բան կարող ենք սովորել նախագահ Իլհամ Ալիևից»,- ասել է Սերբիայի նախագահը։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին