Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:03 22-11-2022

Ընդդիմադիրները ռևանշիստներ են․ Լևոն Շիրինյան

Առաջին ալիքի «Բաց հարթակ» հաղորդման հյուրը ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանն է։ Հարցազրույցի ընթացքում Շիրինյանը խոսել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների և 2023-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունների մասին։

«Ընդդիմադիրները ռևանշիստներ են։ Մեկը որոշե՞լ է, որ հանրային գիտակցության մեջ իրենց պետք է կոչի ընդդիմություն։ Ընդդիմությունը նրանք են, ովքեր համագործակցում են։ Ռևանշիստներ են, որովհետև սա ռուսական կողմնորոշման իբրև քաղաքական կառույց է՝ գողապետական իշխանության մնացուկներով, պարագլուխներով և այլն։ Նրանց նպատակը Հայաստանը ռուսական սայլին կպած պահելն է, իրենց նպատակը Հայաստանի Հանրապետության լիկվիդացիան է»։

Խոսելով Գագիկ Բեգլարյանի, Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների մասին՝ Շիրինյանը ասաց, որ դա այն բանի հետևանքն է, որ Հայաստանում ձևավորվել է գողապետություն, որը իշխանության վատթարագույն ձևն է։

Շիրինյանը նշեց, որ ՀՀ երեք նախագահների կողմից նպատակ չի եղել ստեղծել իրավական պետություն և քաղաքացիական հասարակություն։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
10:19 Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց