Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:00 22-11-2022

Ջուրը էլի 8 դրամով կթանկանա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29֊ին կայանալիք նիստին կքննարկի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագինը ևս 8 դրամով ավելացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 8-ին Վեոլիա ջուր ՓԲԸ-ն հանձնաժողով է ներկայացրել նշված ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման հայտ՝ առաջարկելով մատուցվող ծառայությունների սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար հաշվարկել 209,003 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ) ։

Oragir.news-ը տեղեկացել է, որ քննարկվող որոշման արդյունքում 2023 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը ՀՀ֊ում նախկին 200,47 ՀՀ դրամի (ներառյալ՝ ԱԱՀ) փոխարեն կսահմանվի 208,419 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)։

Վերջին անգամ խմելու ջրի սակագինը բարձրացվել էր 2022թ. հունվար 1-ից՝ նախկին 180 ՀՀ դրամի փոխարեն դառնալով 200,47 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ մինչև 2024թ. խմելու ջրի սակագինը չի բարձրանալու։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել