Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:45 21-11-2022

Նախագիծը ոչ թե ագրեսիվ հարկ կիրառելու, այլ տեղեկատվական հոսքերն ազնվաբար հարկավորելու մասին է. ֆինանսների փոխնախարար

«Քաղաքացիները մեծ ծավալի ծախսեր կատարելիս պետք է կարողանան հիմնավորել իրենց եկամուտների օրինականությունը, և այսօր իրենց շահերից է բխում հայտարարագրելն իրենց եկամուտները։ Հարկային մարմնի համակարգն է այսպիսով զարգանում, և ահա այս ամենով հարկային մարմնի վարչարարությունն է ավելանում, այսինքն՝ սրանով վեր են հանվելու այն խնդիրները, ռիսկային կողմերը՝ հասկանալու, թե որ ֆիզիկական անձինք են, ովքեր տնօրինում են մեկից ավելի գույքային միավորներ, և որը կարող են վարձակալության հանել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիների հայտարարագրեր ստորագրելուն։

Պողոսյանի խոսքով՝ այս նախագծով հարկման ենթակա մարմինների շրջանակը չի մեծանում, հարկային բեռը չի ընդլայնվում. «Այս նախագիծը ոչ թե ագրեսիվ հարկ կիրառելու մասին է, այլ տեղեկատվական հոսքերն ազնվաբար հարկավորելու մասին։ Եկամուտներն օրինականացնելու, սոցիալական կրեդւտներից օգտվելու համար է արվում այս ամենը։ Հանրային բարիքները հենց այնպես չեն ստեղծվում, դրանք ունեն գին և մենք վճարում ենք այդ գինեը, և արդար լինելու համար՝ բոլորը պետք է հարկեր վճարեն։ Շատ կարևոր է, որ մենք հավատանք այս փոփոխությանը, քանզի քաղաքակիրթ աշխարհը վաղուց կիրառում է այս համակարգը։ Պետության գործառույթը արդար վերաբաշխման գործառույթն է, այս համակարգը հեշտացնում է հարկերի հավաքագրման պրոցեսը»։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել