Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:39 18-11-2022

Ադրբեջանի վերջին հայտարարությունները դժվար թե վերածվեն գործողության․ ադրբեջանագետ

«Ֆրասիայի նկատմամբ ատելության խոսքը վերջին ամիսներին Ադրբեջանում բավականին շատացել է։ Այդ իրավիճակը գնալով ավելի է զարգանում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Բոլոր այն մարդիկ կամ պետությունները, որոնք փորձում են որոշակի ազդեցություն ունենալ Արցախի հակամարտության կարգավորման վրա, դառնում են Ադրբեջանի ատելության արշավի թիրախ։ Տարատեսակ ծաղրանկարներով՝ Էմանուել Մակրոնի ու առհասարակ, Ֆրանսիայի վարած քաղաքականության նկատմամբ կա հստակ ու լուրջ հակաքարոզչություն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, դա առաջին հերթին պետք է դիտարկել որպես այդ պետության դիրքորոշում»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այդուհանդերձ, ֆրանսիացի պաշտոնյաների հաշիվների սառեցման կամ նմատատիպ այլ սանկցիաների կիրառման ուղղությամբ Ադրբեջանն առաջին քայլն անողը չի լինի։

«Սովորաբար, քաղաքական սադրանք իրականացնող համարում է այն կողմը, որն առաջինն է դիմում այդպիսի քայլերի։ Հետագայում հենց այդ կողմն էլ կրում է դրա պատասխանատվությունը։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից նման քաղաքական ձևակերպումներն առաջին հերթին Ֆրանսիային, էսպես ասած, զսպելու նպատակ ունեն։ Ցանկանում են ցույց տալ, որ իրենք բաց չեն թողնի հնարավորությունը՝ Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու»,- ասաց նա։

Այս առումով, ադրբեջանագետի դիտարկմամբ, Ադրբեջանի հայտարարությունները դժվար թե վերածվեն գործողությունների։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա էր հանձնվել՝ նոյեմբերի 15-ին այդ երկրի սենատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձի կապակցությամբ։ Ավելի ուշ Ֆրանսիայի դեմ հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի խորհրդարանը։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
16:20 Սառոչկեդ հանի վրես գցի, մեռնեմ ջանիդ. գյումրեցի երկրպագուի անակնկալ պաստառը Էրիկ Կարապետյանի մենահամերգին