Ներքին 3 տարի առաջ - 14:01 17-11-2022

Քարոզարշավը շարունակվում է. քաղաքապետի փոխարեն կառավարություն է գնում Ավինյանը

Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էր Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ճիշտ է՝ մեր աչքը սովոր է փլատակներում, փողոցներում, բակերում ամենուր տեսնել ապագա քաղաքապետին, ավելին՝ նույնիսկ մեկ-երկու օր, որ չի երեւում, որեւէ տոն չի շնորհավորում, անհանգստանում ենք, բայց այս անգամ հարց է առաջանում՝ ինչու էր գործադիրի նիստին մասնակցում փոխքաղաքապետը, ոչ թե քաղաքապետը:

Միթե Հրաչյա Սարգսյանն այդ «ֆրո՞նտն» էլ է զիջել օր առաջ իրեն Երեւանի քաղաքապետ երեւակայող Ավինյանին:

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչու Հրաչյա Սարգսյանը չէր մասնակցում նիստին։ Oragir.News-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն ասաց, որ ոչ մի առանձնահատուկ պատճառ չկա։

«Փոխքաղաքապետ Ավինյանը համակարգում է քաղաքաշինության ոլորտը, այսինքն՝ ծրագրերի իրականացման գրասենյակը, որն իրականացնելու է զեկուցվող ծրագիրը, պարոն Ավինյանի համակարգման ոլորտում գտնվող հիմնարկ է, հետևաբար նիստին ինքն է ներկայացրել այդ հարցը և, քանի որ կոնկրետ հարց էր ներկայացվում՝ դրա համար Ավինյանն է մասնակցել նիստին»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»