Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:28 17-11-2022

Վարչապետ Փաշինյանը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ քննարկել է Արցախի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:

Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Ձեզ գուցե հետաքրքրի