Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:58 15-11-2022

Ընդդիմությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ․ Գեղամ Նազարյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն է։ Հարցազրույցի թեման ընդդիմության վերադարձն է խորհրդարան։

«Մենք լուրջ ենք վերաբերվում աշխատանքին, և շուտով հանրությունը կտեսնի մեր վճռական մասնակցությունը։ Բոլորին հուզող խնդիրները մենք պետք է մանրակրկիտ քննարկենք, փորձենք գործող իշխանություններին, վարչախմբին համոզել իրենց սխալ լինելը և փորձենք գոնե այս հատվածում մեղմել հարվածները, որոնք ստանում է մեր քաղաքացին գրեթե ամեն օր, ամեն ժամ, մինչև գործող իշխանությունը, վարչախմբի ղեկավարը հասկանան, գիտակցեն, որ պատերազմից հետո, հատկապես եթե լինում է պարտություն, իրենք չեն կարող ղեկավարել երկիրը»։

Հարցին, թե Նազարյանը ընդունում է, որ իրենց պնդումը, թե երկիրը կործանվում է, երկրորդական հարցերով իրենք չեն զբաղվելու, սխալ էր, պատգամավորը ասաց, որ իրենք դա չէին էլ պնդում, նա նշեց, որ որպես խմբակցության կարծիք, նման բան չի կարող ասել։

Նազարյանը շեշտեց, որ իրենք հանդես են գալու երեք-չորս օրենսդրական նախաձեռնությամբ։

Նրա խոսքով՝ դրանք արդեն իսկ պատրաստ են և վերաբերում են անվտանգությանը, պատերազմում տուժած մարդկանց, հանրությանը, որը այսօր տուժում է գների աննորմալ բարձր լինելուց։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
11:21 Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին