Ներքին 3 տարի առաջ - 22:56 14-11-2022

ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ հայտարարությունից:

ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվել, և որևէ միջադեպ չի արձանագրվել: Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Նշվում է նաև, որ ապահովվել է ուխտավորների ուղեկցում Ամարասի և Գանձասարի վանքեր։