Ներքին 3 տարի առաջ - 12:49 14-11-2022

«Այ սենց, որ առաջնագծում ծառայեիք, էնքան լավ կլիներ». Պապիկյանի փոխարեն լրագրողներին արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը

Ազգային ժողովում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է իրավիճակը սահմանում, ինչպե՞ս կգնահատի, ինչին Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Մենք չենք գնահատում»։

Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ թշնամին Ջերմուկի ճանապարհային հատվածներում բունկերներ է կառուցում, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց:

Փոխարենը լրագրողներին արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Այ սենց, որ առաջնագծում ծառայեիք, էնքան լավ կլիներ»,- լրագրողներին ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից մինչև Պաշտպանության հանձնաժողովի սենյակ Անդրանիկ Քոչարյանը փորձում էր կանխել Սուրեն Պապիկյանին լրագրողների կողմից ուղղվող հարցերը՝ մեկ նրանց հորդորելով մի կողմ գնալ, մեկ մեղադրելով, որ պատնեշ են կառուցել և թույլ չեն տալիս անցնել։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը