Ներքին 3 տարի առաջ - 09:41 12-11-2022

Գյումրիում բախվել են «Opel Zafira»-ն և «Belarus 80» տրակտորը․ չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Նոյեմբերի 11-ին, ժամը 20:57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարմաշենի խճուղու 3-րդ կմ-ում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Թ․, ծնված 1981 թ.) և «Belarus 80» մակնիշի տրակտորը (հակավորիչ սարքով) (վարորդ՝ Վ․ Շ․ ծնված 1969 թ.)։ Պատահարի հետևանքով «Belarus 80» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան՝ բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները և «Opel Zafira» մակնիշի ամտոմեքենայի ուղևորներ Ք․ Թ․-ն (ծնված 1954 թ.) և Հ․ Թ․-ն (1954 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:13-ին, մարվել՝ 21:42-ին: «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել