Մամուլ 4 տարի առաջ - 08:31 12-11-2022

Անարդարության մթնոլորտ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում անարդարության մթնոլորտը շարունակում է թեւածել՝ պայմանավորված կուսակցության վերջին համագումարին հաջորդած վարչության ընտրություններով։ Այս ընտրությունը՝ նախապես գրված ցուցակներով, պլանավորված կեղծվել է:

Նախ՝ հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ ՔՊ-ն նոր էր իշխանության եկել, համագումարին հրավիրել էին լրագրողներ, ավելին՝ վարչության անդամների ընտրությունների հաշվարկը ուղիղ եթերով հեռարձակվում էր։ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների գործողությունները ավելի քան թափանցիկ էին, եւ որեւէ կասկած չկար, որ իշխող կուսակցությունը կարող է ունենալ ոչ լեգիտիմ վարչություն:

Սակայն հիմա ՔՊ-ն աշխատում է նախկիններից ավելի վատ ու մերժելի կանոններով, բարքերով. խուսափում են լրագրողների հետ շփումներից, առանձին ներկայացուցիչներ վիրավորում են հրապարակավ լրագրողներին: Բացի այդ, այսօր ՔՊ-ն աշխատում է զրո թափանցիկությամբ:

Կեղծված վերջին ընտրություններից հետո շատ ՔՊ-ականներ միմյանց հետ զրույցներում պնդում են, որ եթե կուսակցության վարչության կազմի ընտրությունները կեղծող իշխանականները չպատժվեն, ուրեմն մեր երկիրը չի կարող գնալ զարգացման ուղիով:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ական պատգամավորները հայտնում են, որ թեեւ Արսեն Թորոսյանն իրենց կուսակցության ամենաչսիրված կերպարներից է, այնուամենայնիվ, նրա նկատմամբ իրականացված կեղծիքը եթե մարսեցին ՔՊ-ականները, ուրեմն բոլորը մտածելու խնդիր ունեն:

Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կոորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը:

Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Կոնկրետ հրահանգ է եղել Նիկոլ Փաշինյանի անունից՝ ում ընտրել, ում ոչ մի դեպքում չընտրել: Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը եղել են սեւ ցուցակում:
Կայացած խայտառակ վերահաշվարկի արդյունքում միայն Արսեն Թորոսյանը ընտրվեց ՔՊ վարչության անդամ, իսկ Համբարձում Մաթեւոսյանը եւ Հայկ Կոնջորյանը դուրս մնացին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան