Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:46 23-08-2022

Մենք միակը չենք, որ անարդարության զոհ ենք. Ավետիք Չալաբյանի ուղերձը կարդում է կինը

«Ավետիքը տասնյան քաղբանտարկյալներից մեկն է, ես իմ զորակցությունն եմ ուզում հայտնել բոլոր քաղբանտարկյալների ընտանիքներին։ Մենք միակը չենք, որ անարդարության զոհ ենք, մեր կողքին են նաև զոհված զինծառայողների ծնողները, ովքեր մինչև հիմա պայքարում են իրենց հետ տեղի ունեցած անարդարության համար։ Ավետիքը, եթե ազատության մեջ լիներ, այսօր կլիներ այս հանրահավաքին, կխոսեր ձեզ հետ ու կդիմեր ձեզ, բայց այսօր նա կալանավորված է դատական համակարգի ճիրաններում, բայց դա չի նշանակի, որ իր խոսքը չի լսվի, դա չի նշանակում, որ իրեն և մնացած այլ քաղբանտարկյալներին կարող են լռեցնել»։ Այս մասին ասաց Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։

Չալաբյանի կինը, կարդալով Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ, այսօր լրանում է ՀՀ անկախության ընդունման հռչակագրի 32-րդ տարեդարձը։ Այս հռչակագիրն ընդունվել է, երբ դեռ կանգուն էր Խորհրդային միությունը, սակայն դրա կազմաքանդման արագացող ընթացքը մեզ՝ հայերիս, վստահություն էր ներշնչում, որ մենք՝ հայերս, վերջապես կվերականգնենք մեր անկած պետականությունը, կկարողանանք ազատագրել և նրան միավորել Արցախը, և կկառուցենք իրապես ազգային երկիր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ