Ներքին 3 տարի առաջ - 20:24 10-11-2022

Նոյեմբերի ջահերով երթի առաջին հասցեատերը ՌԴ-ն էր․ Արա Պապյան

Նոյեմբերի 9-ին ԱԺԲ հանրահավաքի ու ջահերով երթի ընթացքում հնչած հայտարարությունները մի քանի հասցեատերեր ունեին։ Առաջինն, իհարկե, ՌԴ-ն էր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺԲ համակիր, քաղաքագետ Արա Պապյանը։

«Մենք մեր ջահերի երթով, որն, ըստ էության բողոքի ցույց էր, Ռուսաստանին ցույց տվեցինք, որ նրանց չենք ընկալում որպես դաշնակից, որովհետև նա դավաճանել է Հայաստանին և հայերին ու առ այսօր չի կատարել իր պարտականությունները»,- ասաց նա։

Արա Պապյանի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի կողմից հեղինակված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը մինչև այսօր էլ չեն կատարվում։ Ըստ նրա՝ դրա փոխարեն փորձ է արվում ճնշման միջոցով ի կատար ածել հայկական կողմի պարտավորությունները։

«ՄԵզ վրա ճնշում է բանեցվում, որպեսզի մեզ վերաբերող կետերը մենք կատարենք, բայց, օրինակ, գերիների ազատման հարցը, կրակի դադարեցման հարցը չի իրականացվում»,- ասաց նա։

Պապյանի խոսքով՝ հավաքի ու երթի մյուս ուղերձն ուղղված էր ժողովրդին։

«Այն, որ պետք է շարունակել պայքարը, չնահանջել ու չընկրկել, ու միայն պայքարն է, որ կարող է հաջողություն բերել։ Հաջողությունն էլ այն է, որ այդ տխրահռչակ փաստաթղթի շատ կետեր պետք է փոփոխության ենթարկվեն։ Ի վերջո, դա ընդամենը զինադադարի հայտարարություն է, և ավելի վատ բաներ չարվեն։ Օրինակի համար՝ դա չամրագրվի, այսպես կոչված, «միջպետական խաղաղության պայմանագրով»»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Պապյանի՝ երրորդ հասցեատերը համաշխահային հանրությունն էր, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ նահանգները և Ֆրանսիան։

«Իրենք էլ իրենց դերակատարությունն ունեն և պետք է տեր կանգնեն Մինսկի խմբի կողմից տարիներ շարունակ նշակված և կողմերի հավանությանն արժանացած շատ սկզբունքների։ Հակառակ դեպքում ստացվում է, որ երեքով ինչ-որ բաներ էին որոշում, հետո այդ երեքից մեկը՝ Ռուսաստանը այն երկուսին պարզապես «գցեց», «շան տեղ չդրեց» և իր շահերն է իրականացնում»,- ասաց նա։

Արա Պապյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի ջահերով երթի ուղերձը բոլոր կողմերին արդեն իսկ հասել է։ Այդ մասին, ըստ նրա, խոսում են երթին հաջորդած արձագանքները։

«Տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են դրան։ Եվրոպական ու ամերիկյանի տարբեր պաշտոնյաներ թվիթերում գրություններ են հրապարակել։ Շատերը ողջունել են, որ հայ ժողովուրդը իր ազատ կամարտահայտությամբ իր վերաբերմունքն է դրսևորում։ Բնականաբար, ուկրաինացիներն ուրախ են, որ հայ ժողովորդը ևս արդեն գիտակցում է Ռուսաստանի չարորակ դերն այս ամբողջի մեջ։ Ռուսաստանից դեռևս բացասական արձագանք էլ չենք արձանագրել։ Թեև միակ բացասականն այն է, որ փորձ է արվում մասնակիցներ թիվն էապես փոքր ցույց տալու»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի