Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:18 10-11-2022

Ինչ խնդիրներ են բերում այլընտրանքային ճանապարհները. Թաթոյան

Հիմա այս այլընտրանքային ճանապարհների պատճառով կներկայացնեմ, թե ինչ խնդիրներ են դրանք բերում հատկապես դպրոցների հետ կապված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

«Կա հատկացվաց մեքենա, որը երկուշաբթիից ուրբաթ ուսուցիչներին տանում է Որոտան, Շուռնուխ, Բարձրավան: Եվ այդ օրերին նաև բնակիչներին է մեքենան տեղափոխում, սա ադրբեջանակ զինծառայողների առաջացրած պռոբլեմն է:

Ուսուցիչներն ստիպված երկուշաբթիից ուրբաթ Գորիսից ժամը ութին դուրս են գալիս, երեկոյան ութին նոր տուն են հասնում՝ անցնելով այդ անհարմար ճանապարհով: Այսինքն՝ երեք ժամ է տևում մինչև աշխատանքի վայրից հասնում են տուն: Այստեղ խնդիրը նաև այն է, որ ուսուչիցները վարձատրվում են, ըստ աշակերտների քանակի, բնականաբար, աշակերտները շատ քիչ են:

Դպրոցից եթե մի աշակերտ բացակայի, ուսուցիչները վարձատրության խնդրի առաջ կկանգնեն: Անապահովության պայմաններում, շատերն են տեղափոխում բնակության վայրը, ինչն էլ ազդում է դպրոցներում աշակերտների քանակի նվազմանը»,- ասաց Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»