Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:42 09-11-2022

Թշնամին զավթել է ամենաանառիկ Քարվաճառի շրջանը՝ առանց մեկ կրակոցի, ստորագրությամբ․ Կարեն Վրթանեսյան

«2020 թվականի նոյեմբերյան կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրումը Նիկոլ Փաշինյանի ինքնիրավչության հետևանք էր»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Հետևողական քայլերի հետևանք էր, որը մեզ տարավ պարտության, բայց նույնիսկ այդ պարտության պայմաններում այդպիսի խայտառակ փաստաթուղթ ստորագրելու փոխարեն հնարավոր էր շատ ավելի մեղմ պայմաններով կանգնեցնել պատերազմը, ընդ որում՝ շատ ավելի շուտ։ Այսինքն՝ առանց այսքան մեծ կորուստների։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բոլոր եղած տարբերակներից ընտրեց վատթարագույնն ու ամեն ինչ արեց, որ այդ վատթարագույնով գնար, այլ նաև, ըստ էության, մենք մեր տարածքների մեծ մասը կորցրել ենք ոչ թե կռվով, այլ ստորագրությամբ՝ թղթի վրա։ Այսինքն՝ թշնամին զավթել է ամենաանառիկ Քարվաճառի շրջանը՝ առանց մեկ կրակոցի»,- ասաց նա։

Կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրումից հետո էլ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին՝ ինչ պետք անեին՝ ստեղծված վիճակի շտկման ուղղությամբ, բայց լրիվ այլ բան են անում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կարեն Վրթանեսյանը։

«Անում են այնպիսի քայլեր, որոնք բխում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, և ո՛չ Հայաստանի։ Իրենք անում են ճիշտ հակառակն այն ամենի, ինչ պետք է արվեր։ Իսկ առաջին հերթին պետք է, նոյեմբերի 9-ից սկսած, վերականգնվեր բանակը, վերազինվեր, նոր սպառազինություն գնվեր և այլն, և այլն։ Հիմա 2 տարի անցել է՝ ասում են՝ բա խնդիր է աշխարհում, հիմա հնարավոր չէ զենք ճարել։ Դե պարզ է, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով լուրջ խնդիրներ կան զենքի շուկաներում։ Նույն Ռուսաստանն ընկած էստեղից-էնտեղից հին սովետական զենք է հանում։ Ամերիկացիները, Արևմուտքն է ընկած զենք գնում՝ Ուկրաինային զինելու համար։ Բայց այդ ամենից առաջ մենք ունեինք մի տարուց ավելի ժամանակ։ Ու պարզ էր, որ Ուկրաինայում իրավիճակը գնում էր պատերազմի։ Էդ 1․5 տարում նոր ստեղծված առաջնագծի ու ավելի ծանր պայմաններում փոխանակ երկիրը զբաղվեր ԶՈՒ-երի վերականգնմամբ, ամրաշինական աշխատանքներով ու դիմադրողականությունը բարձրացնելով, ինչ ասես արվել է՝ բացի նրանից, որ պետք է արվեր առաջնահերթ։ Եթե չի արվել, նշանակում է, որ այս իշխանությունները գործում են Հայաստանի շահերին ի վնաս»,- տեսակետ հայտնեց փորձագետը։

Ամենից շատ դիտված