Ներքին 3 տարի առաջ - 10:44 09-11-2022

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: