Ներքին 3 տարի առաջ - 09:18 09-11-2022

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 50քմ տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 3-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1,2 հա, Չարենցավան քաղաքում՝ 1.1 հա,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 1,5 հա,

Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ 44 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 47,8 հա։