Ներքին 3 տարի առաջ - 09:51 08-11-2022

Թեժ քննարկում է սպասվում․ ո՞վ կներկայանա իշխանությունից

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում
«ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:

Հանդիպմանը մասնակցելու են մոտ մեկ տասնյակ դատավորներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից, ՀՀ վարչական դատարանից, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից, ՀՀ մարզային դատարաններից, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ:

Հրավիրյալների ցանկում են նաեւ դատաիրավական համակարգի այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից:

Մեզ հայտնի դարձավ, որ քննարկմանը բազմաթիվ դատավորներ են մասնակցելու, ովքեր պատրաստվում են բավականին սուր ելույթներ ունենալ, բարձրաձայնել իրենց խնդիրների մասին՝ գերծանրաբեռնվածություն, ֆինանսական, կադրային, տեխնիկական խնդիրներ, սոցիալական երաշխիքներ, ճնշումներ եւ այլն։

Բավականին հետաքրքիր քննարկում է սպասվում, մնում է պարզել, թե իշխանությունից որեւէ մեկը կհամարձակվի ներկայանալ եւ արձագանքել դատավորների կողմից բարձրացված հարցերին, հո միայն ԱԺ ամբիոնից կամ պատերի տակ հոխորտալով եւ ողջ համակարգը նսեմացնելով չէ՞։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը