Ներքին 3 տարի առաջ - 23:38 07-11-2022

Ընդդիմությունը եթե սադրում է, իշխանությունը պատասխանատվություն ունի՝ բոլոր բաժանարար գծերը վերացնելու. Միքայել Սրբազան

«Բաժանարար գծերի համար պատասխանատուն միշտ իշխանությունն է, իսկ ընդդիմությունը կարող է իրեն թույլ տալ այն, ինչ ցանկանում են»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Աջապահյանի խոսքով՝ սևերի և սպիտակների բաժանելու, բաժանարար գծերի, պառակտման պատասխանատուն միշտ իշխանությունն է. «Նույնիսկ եթե ընդդիմությունը սադրում է, իշխանությունն այդ պատասխանատվությունն ունի՝ բոլոր բաժանարար գծերը վերացնելու համար»։

«Դիտորդները ոչ մի բան էլ չեն հաստատում ու չեն էլ հաստատելու, միայն խաղաղապահ ուժերն են անում դա։ Այդպիսի բան գոյություն չունի, որ եկեղեցին չի նկատում ՀԱՊԿ-ի չօգնելը ՀՀ-ին ու ավելի շատ օգնությունն Ադրբեջանին, և երկորորդ՝ ՀԱՊԿ-ին գնահատական տալն արդյո՞ք գերագույն խորհրդի գործն է։ Մենք չենք կարող դա անել, մենք տեղյակ չենք անգամ ամբողջական այն տեղեկատվությունից, որից տեղյակ է իշխանությունը։ Մենք գրում ենք այն, ինչ մենք ենք նպատակահարմար գնում։ Ո՛չ Պետրոս Ղազարյանն է որոշում, թե ինչ գրենք, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Իշխան Սաղաթելյանը։ Մենք ենք որոշում ինչ անել։ Հիմա ոչ թե պետք է խոսել կապիտուլյացիայի մասին, այլ համազգային մոբիլիզացիայի մասին։ Մոբիլիզացիան ոչ միայն ռազմական է, այլև կրթական, հոգևոր, Հայաստանի պետականությունը փրկելու, Արցախի անվտանգությունն ապահովելու ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Մենք կոչում ենք դա համազգային մոբիլիզացիա»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին