Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:47 06-11-2022

Chevrolet ավտոմեքենան Կենդանաբանական այգու հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին․ shamshyan.com

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20․10-ի սահմաններում Chevrolet մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Վարորդը զանգահարել է նաև Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություն հայտնել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։