Ներքին 3 տարի առաջ - 21:33 06-11-2022

Նոյեմբերի 1-ին Արմավիրում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք

Նոյեմբերի 1-ին Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, համագործակցելով բաժնի այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք։ Արմավիրի բաժնի սպասարկման տարածքի տարբեր բնակավայրերում ձերբակալվել ու բաժին են տարվել Արմավիրի մարզում բնակվող տարբեր տարիքի տղամարդիկ՝ մի քանիսը մեքենաներով հանդերձ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվել են նաև դանակներ՝ գաղտնի փականով ու պատյանով։

Դեպքերի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ