Ներքին 3 տարի առաջ - 19:52 06-11-2022

Գորիսում կիրականացվեն շչակների փորձարկման աշխատանքներ

Վաղը՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-12։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները Գորիս քաղաքում կիրականացնեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ։

«Բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»,- հայտնում են Սյունիքի մարզպետարանից։