Ուղիղ եթեր
58-ամյա տղամարդը գողություն էր արել համագյուղացու տնից
copy image url

58-ամյա տղամարդը գողություն էր արել համագյուղացու տնից

Ներքին 2 տարի առաջ - 11:35 05-11-2022
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը գողություն է արել համագյուղացու տնից: Ձեռնարկված միջոցառումերով տեղեկությունը հաստատվեց: Պարզվեց, որ նա բացել էր տանը կից պահեստարան-տնակի կախովի փականը և գողացել տարբեր սարքավորումներ։

Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառել էր 400 հազար դրամի վնաս:

Կասկածվողը հրավիրվել է բաժին ու խոստովանել, որ թթվածին արտադրող սարքը հիմա էլ իրենց տանն է, իսկ մյուս սարքերը վաճառել է անծանոթ մեկին:

Թթվածին արտադրող սարքն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
21:11 Գյուղից գնացողները էլ չեն ուզե հետ գան. Վարդաղբյուր գյուղում տարեցտարի ավելացել են փակ դռները
14:20 Ավտոյիս ուստին ասում եմ՝ աշխատածս փողը փոխանակ տուն տանեմ, քու հմար եմ աշխատում. վարորդ