Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:15 02-11-2022

Ինչ արժե Թբիլիսի մեկնելը

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը իրականացրել է Երեւան-Թբիլիսի առաջին չվերթը:

Oragir.News-ը Fly Arna-ից ճշտեց, թե ինչ արժի Երևան-Թբիլիսի չվերթի տոմսը, որտեղից էլ մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 4-ին՝ ուրբաթ օրը, մեկնող առանց ուղեբեռի տարբերակով տոմսը մեկ անձի համար արժե 61 290 դրամ։ Fly Arna-ից փորձեցինք հասկանալ, թե շաբաթվա որ օրերին են չվերթներ ունենում դեպի Թբիլիսի, որտեղից էլ մեզ հայտնեցին, որ ուղղությունը նոր է և հստակեցված չէ։

Հաջորդ թռիչքը, որ մեզ առաջարկեցին, որով կարող էինք մեկնել Թբիլիսի, նոյեմբերի 6-ին էր, արժեքը՝ 39 850 դրամ առանց ուղեբեռ՝ ձեռքի ուղեբեռով։

Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որ միևնույն ուղղությամբ թռիչքը տարբեր օրերի տարբեր արժեք ունի, մեր զրուցակիցն ասաց. «Իրականում այդ հարցին պատասխանել չեմ կարող, մենք սիստեմայով ենք նայում, սիստեման տալիս է գինը հաշվարկված տարբերակով, մենք ոչինչ չենք կարող ասել»։

Երևան-Թբիլիսի թռիչքներ իրականացնում է նաև «Արմենիա» ավիաընկերությունը, որտեղից Oragir.News-ին հայտնեցին, որ շաբաթվա բոլոր օրերին ունեն չվերթներ, տարբեր օրերին արժեքները փոփոխվում են։

«Նոյեմբերի 4-ին ունենք չվերթ, որը արժի 81 320 դրամ, ամսի 5-ին՝ նույն արժեքը, ավելի մատչելի չունենք, դա ներառում է 20 կգ ուղեբեռ և 8 կգ ձեռքի բեռ»։

Չվերթներին զուգահեռ ուղևորները Թբիլիսի կարող են գնալ նաև երթուղային տաքսիով կամ գնացքով: Երթուղային տաքսիները ավելի էժան են։ Երթուղային տաքսիները մեկնում են Կիլիկիա կայարանից ամեն օր՝ սկսած ժամը 8:30: Երթուղային տաքսիների ուղեվարձը արժե 6000 դրամ: Գնացքները միայն գիշերն են գործում, իսկ ուղևորությունը տևում է 10 ժամ: Տոմսերը կարող են գնել Կենտրոնական երկաթուղային կայարանից մեկնելուց 30 րոպե առաջ: Գնացքի տոմսերի գինը կախված է դասից։ Առաջին դասի տոմսն արժե 9330 դրամ, երկրորդ դասի տոմսը՝ 14.300 դրամ, իսկ առաջին դասի գինը՝ 19.700 դրամ: