Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:30 31-10-2022

Մեր աշխատավարձերը կրճատում են, իրենց պարգևավճար են տալիս․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հարց ուղղեցին Խորհրդարան՝ աշխատանքի չգնալու, սակայն աշխատավարձերը-պարգևավճարները ստանալու մասին։

Սաղաթելյանը կրկին նշեց, որ ԱԺ գնալու են միայն իրենց օրակարգով և ասելիքով՝ Հայաստանի-Արցախի կարևոր հարցերով։ «Մենք գնացել ենք և գնալու ենք Խորհրդարան։ Բայց երբ քաղաքական մեծամասնությունը երկրի կենսական շահերին առնչվող՝ ընդդիմության հրավիրած նիստերը, նախաձեռմությունները տապալում է և սկսում է զբաղվել երկրի կենսական շահերի հետ առնչություն չունեցող հարցերով, մենք այդտեղ չկանք, չենք կարող այդ կրկեսին մասնակցել»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին՝ պատգամավորը հաղորդեց, որ պարգևավճար չեն ստանում, աշխատավարձերն էլ պահումներով են վճարում։ «Որքան գիտեմ, մեր աշխատավարձերը կրճատում են, իրենց պարգևավճար են տալիս»,- ասաց նա՝ նշելով, որ այս իրավիճակում երկրորդական է թե պարգևավճարը, թե աշխատավարձը։
«Մարդիկ, որոնք մինչև բարձր պաշտոնյա լինելը իրենց կյանքում որևէ բարիք չեն ստեղծել, որևէ բանով չեն զբաղվել, նիսյայով պիվա խմողները եկել են իշխանության, հիմա սա իրենց համար գերագույն արժեք է կամ առաջնորդվելու հիմնական մոտիվ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա անդրադարձավ նաև ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև առկա տարաձայնությունների մասին հարցին՝ նշելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ էական և սկզբունքային հարցում որևէ տարաձայնություն չունեն․ «Մենք միասին ճանապարհ ենք անցել, և մենք հասկանում ենք, որ այս իրավիճակում համախմբված աշխատանքը շատ կարևոր է։ Գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, որ բնական է, բայց վստահ եղեք, որ խորքային տարաձայնություններ չկան»։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
22:30 ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական գազից
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից