Ներքին 3 տարի առաջ - 10:04 31-10-2022

Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն Արցախի ժողովրդի հայրենազրկմանն ու ցեղասպանությանը. «5165»

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, բոլոր խմբակցությունների միաձայն որոշմամբ Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի վերաբերյալ ընդունել է կարևորագույն հայտարարություն, որով, ի թիվս այլոց, պահանջել է ՀՀ իշխանություններից բոլոր միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների շահերը պաշտպանելու դիրքերից և կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը՝ նպաստելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործին։

Արձագանքելով այս կոչին՝ «Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարում է․
1. Արցախի ժողովրդի ինքնորոշումը բխում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերից և որևէ կերպ վիճարկման ենթակա չէ։ Հայ ժողովուրդը մշտապես տեր է կանգնել արցախաբնակ իր հատվածի արդարացի պայքարին, և շարունակելու է դա անել՝ անկախ հնարավոր դժվարություններից և վտանգներից։

2. Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն Արցախի ժողովրդի հայրենազրկմանն ու ցեղասպանությանը և պետք է համարժեք հակազդեցություն ստանան հայ ժողովրդի բոլոր հատվածների կողմից, այլապես նույն ճակատագիրը կսպառնա նաև Հայաստանի Հանրապետությանը։

3. ՀՀ ցանկացած իշխանություն, առաջնորդվելով համազգային շահերով, պարտավոր է հետևողականորեն առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ստեղծված պայմաններում իրականացնել համազգային մոբիլիզացիա՝ պաշտպանելու Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ուստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը՝ ցանկացած պատրվակով, հանդիսանում է հավաքական ազգային շահերի դավաճանություն և հանգեցնելու է տվյալ իշխանությունների հեռացմանը։

«Համախմբում» շարժման խորհուրդը կոչ է անում իր բոլոր համախոհներին, մեր երկրի անվտանգությամբ և ապագայով շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ոտքի կանգնել և տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

«Համախմբում» շարժման խորհուրդ

Ավետիք Չալաբյան
Մենուա Սողոմոնյան
Կարին Տոնոյան
Էդգար Ղազարյան
Տիրան Խաչատրյան
Աննա Կոստանյան
Արսեն Գրիգորյան
Գևորգ Գևորգյան
Արամ Պետրոսյան
Վարդան Սրտաշյան
Արմեն Հայրապետյան»

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ

Ձեզ գուցե հետաքրքրի