Ցնցված ենք Սեուլում մահացու հրմշտոցի մասին ողբերգական լուրից. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Ցնցված ենք Սեուլում մահացու հրմշտոցի մասին ողբերգական լուրից: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»: