Ներքին 3 տարի առաջ - 19:57 29-10-2022

Երևանում 33-ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել

Այսօր Երևանում մի տղամարդ փորձել է ինքնահրկիզում կատարել և այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։

«Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ վիճել է կնոջ հետ։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ, իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ոստիկանությունը այսօր, ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ 33-ամյա տղամարդը մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ Եռաբլուր տանող ճանապարհի մոտից այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի` ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից