copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:29 29-10-2022

Հայերի փոխարեն կպայքարեն Մակրոնը, Բայդենը․ դիմացեք, հետո լավ կլինի․ Վրթանեսյանը՝ «Ադրբեջանի կործանման» վերաբերյալ տեսանյութերի մասին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է յութուբյան մի շարք ալիքների տեսանյութերին, որոնց հրապարակած նյութերը ««Ադրբեջանի մոտալուտ կործանման», հայկական անեծքների մահաբերության ու նմանատիպ այլ զառանցանքների մասին» են։

Վրթանեսյանը գրել էր, որ այդ նյութերի գլխավոր միտքն այն է, որ փորձում են ներարկել դիտողի ուղեղ այն, թե «սուս նստիր տեղումդ, դիմացիր, հետո լավ կլինի»։

«17 նյութ ընդամենը 7 օրում, ընդ որում միայն 3 տարբերակով եմ որոնել, վստահ եմ, որ նյութերն ավելի շատ են, քան կարողացա գտնել»։ Oragir.News-ի հետ զրույցում Վրթանեսյանն ասաց, որ այդ յութուբյան ալիքները 90 տոկոսից ավելին իշխանական քարոզչության գծի մեջ են։

«Եթե այդ ալիքների այլ նյութերը ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդ նյութերը սպասարկում են իշխանությունների օրակարգը՝ սկսած ընդդիմության առանձին անձերին թիրախավորելուց, վերջացրած միֆեր ու կեղծ հույսեր տարածելուց․ թե բա՝ հեսա կախարդները, կամ Մակրոնը կհասնի, Բայդենն ապրտակեց Ալիևին և այլն։ Այդ ոճի ալիքներն 90 տոկոսից ավելին իշխանական գծի մեջ են, ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ նիկոլական օկուպացիոն ռեժիմի տված նյութերն են, ինչ վերաբերում է հեռահար նպատակներին՝ դա անընդհատ ժողովրդին հույս տալն է, թե բա մի քիչ էլ դիմացեք, հետո լավ կլինի։ Ընդ որում՝ որոշ տեսանյութերում գործող անձինք գուշակներ, աստղագուշակներն են, իբր էստրասենսներ են։ Իրականում դրանք, ըստ էության, խաբեբաներ են, որոնք բաց տեսքտով ասում են՝ «դիմացեք, գարնանը լավ կլինի, դիմացեք՝ 2024 թից լավ կլինի։ Սա նույն՝ «Էշ մի սատկի գարուն կգա» ժողովրդական ասացվածքի քողարկված ձևն է, թե բա ՝ դիմացեք, հետո լավ կլինի։ Այսինքն, մի ըմբոստացեք, որևէ դեպքում որևէ բանի դեմ մի պայքարեք, ձեր փոխարեն կպայքարեն Մակրոնը, հայերի շահերի համար կպայքարի Բայդենը, երբեմն նույնիսկ Պուտինին են հիշատակում, երբեմն անգամ հորդորում են հույսը դնել աստծո վրա, տիեզերքի։ Այսինքն, բոլորը կպայքարեն հայերի փոխարեն, կարևորը իրենք ոչինչ չանեն, հանգիստ նստեն տեղը ու սպասեն»։

Վրթանեսյանն ասաց, որ սա, իրականում, նոր տեխնոլոգիա չէ, նման տեխնոլոգիայի պատմության ընթացքում տարբեր պետություններ միշտ էլ դիմել են քարոզչության համար, անգամ դեպքեր են եղել, երբ գուշակներին են պատվերներ տվել, դա օգտագործում էին Գերմանիայում՝ նացիստները, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիարյում էին նման քարոզչություն անում, երբեմն անգամ հոգևորականների են ներգրավել այդ քարոզչության մեջ։ Հատկանշական է, որ այդ տեսանյութերը բավականին բարձր դիտումներ ունեն։

Վրթանեսյանն ասաց, որ նման տեսանյութերի համար 50-70 հազար դիտումները բավական նորմալ ցուցանիշ է։

«Մեր շուրջն էլ կան բավական շատ մարդիկ, որոնք ասում են, թե 2024 թ-ին ամեն ինչ լավ է լինելու, երբ հարցնում ես, թե որտեղից նման վստահություն, չի էլ կարողանում բացատրել։ Նման վիդեոները գալիս մտնում են մարդկանց ուղեղը»։

Նա ընդգծեց, որ սա թե կրթական ցածր ցենզի, մեդիագրագիտության պակասի հետևանք է։

«Բայց երբեմն նաև թվացյալ բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ կարող են նույն խնդիրները ունենալ։ Իրենց համար էլ ուրիշ կերպ են այդ քարոզչությունը փաթեթավորվում, օրինակ, կեղծ կամ պատվերներ սպասարկող փորձագետների մեկնաբանություններով։ Այսինքն, այն ինչ կատավում է աշխարհում՝ մեկնաբանվում է այնպես, ինչպես պետք է քարոզչության պատվիրատունին, հեքիաթային աշխարհներ են կառուցվում, ու երբ մարդը մասնագետ չէ, կարող է չտարբերել, թե որտեղ է սուտը, որտեղ է կեղծիքը, որտեղ են աշխատում իր ընկալումները կառավարելու վրա և որտեղ է ճշմարիտ ինֆորմացիան։ Ըստ էության՝ իշխանական ամբողջ քարոզչամեքենան, բոլոր հնարավոր տաբերակներով, երբեմն կոպիտ, երբեմն բավական նուրբ ձևով տարբեր լսարանների համար նույն ուղերձները հասցնում է տարբեր ձևերով։ Բայց ասելիքը մեկն է, քաղաքականությամբ մի զբաղվեք, մի բողոքեք, մի ըմբոստացեք, միավորվեք պետության շուրջ։ Այսինքն, անընդհատ պետության խփում են, պետության հիմքերը քանդում են, բայց առաջարկում են միավորվել պետության շուրջ՝ նկատի ունենալով, որ պետությունը Նիկոլ Փաշինյանն է։ Իրականում սա էլ բռնապետական խոսույթ է»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան