Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:00 28-10-2022

Ճնշում կլինի ՀՀ իշխանությունների և այն մասսայի վրա, ովքեր սատարում են Նիկոլին. որն է լինելու Արցախում հանրահավաքի նպատակը

Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի արժանապատիվ ու անվտանգ ապագային։ Այս մասին տեղեկացրել է Արցախի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

«Հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու», - ասված է հայտարարությունում։

Oragir.News-ը Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանից փորձեց ճշտել, թե ինչու են հրավիրելու արտահերթ նիստ, և որն է դրանից անմիջապես հետո արվող հանրահավաքի նպատակը։

Բադասյանը պատասխանեց. «ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ հարցի հրատապությունից ելնելով, և անելու են հանրահավաք։ Ժողովուրդը տեղյակ է, գիտի, թե ինչ է կատարվում, այսօր պատմական ժամանակաշրջան է, և մենք պետք է ընտրություն կատարենք, որովհետև այլ ելք չունենք, այլ ելքը սեփական ուժին ապավինելու խնդիրն է, ինչի հնարավորությունը չունենք։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները հայ ժողովրդին զրկել են այդ հնարավորությունից, բանակը չեն զինել՝ պատճառաբանելով, որ ոչ մեկը զենք չի՛ տալիս, բանակում կադրերը ծիծաղելի են, օրինակ՝ ԳՇ պետը մտքի գոհարներ էր սփռել՝ ասելով՝ ոչինչ, որ թուրքերը մտել են մեր տարածք, այ եթե նրանք սոված մնան, իրենք իրենց հեռանալու են։ Դա ծիծաղելի խոսք է, այսինքն՝ Փաշինյանն այդ կադրերն է հավաքագրել։ Հիմա մենք այսօրվա միջազգային խաղացողների, գերտերությունների առաջարկությունը պետք է ընդունենք կամ չընդունենք։ Հիմա վաշինգտոնյան առաջարկությունն այն է, որ պետք է մնանք Ադրբեջանի կազմում․ դե, ինչ է եղել, ընդունեք անձնագիրը, այո՛, ցավոտ է լինելու, բայց ողջ եք մնալու։ Անձնագիրն ընդունեք, փողը իրենց ընդունեք, դրոշը ևս։ Դա ծիծաղելի բան է ու փաստացի նշանակում է ինքնասպանություն։ Նույնը պակաս ինչ-որ հավակնություններ ունի նաև Ֆրանսիան, որ ասում է՝ հա՛յ ժողովուրդ, մենք ձեզ հետ ենք, հուզական, ականջին հաճո բաներ են ասում, որը Մակրոնն անձամբ ասաց՝ հավելելով, որ մենք ձեր իրավունքները կպաշտպանենք։ ԱՄՆ-ն ավելացրել է ազգային արժանապատվություն տերմինը, սա՝ քաղաքացու իրավունքները։ Այսօր հայտնի էր, որ դե ֆակտո ձևով Նիկոլ Փաշինյանը իշխանության եկած օրվանից ինքը սկսել է մի քաղաքականություն, որ փոխեր ՀՀ արտաքին քաղաքականության ձևը, այսինքն՝ դեպքի Արևմուտք։ Արևմուտքի առաջարկությունն էլ դա էր։ ՌԴ-ն էլ առաջարկել է, գործով կատարում է նոյեմբերի իննից հետո, որն իր մեջ ներառում է այսօրվա իրավիճակը, այսինքն՝ պահպանում է ստատուս քվոն, հայկական դրամը, անձնագիրը, ինքնապաշտպանությունը, և ինքն այդքանն անում է իր զորքով ու ներկայությամբ, մնացածը լոլոներ են։ Արևմտյան, եվրոպական ուժերը ի՞նչ երեսով պետք է նայեն ժողովդի աչքերին, չնայած իրենք աներես են։ ԱՄՆ-ն ինչ ունեցել, առաջարկել է։ Եվրոպան չի էլ պատրաստվում գա այստեղ ու չի էլ ասում՝ կգամ, չեմ գա, դրա մասին խոսք էլ չկա»։

Հարցին, թե ինչ են անելու ի վերջո հանրահավաքին, որն է անցկացման նպատակը, պատասխանեց. «Ամեն ինչ։ Նախ այն, որ Ալիևն ասում էր, որ իմ ներքին գործն է, իմ քաղաքացիներն են, մենք Ալիևին դրանով պետք է ցույց տանք, որ ո՛չ, դուք մեր հետ իրավունք չունենք նման կերպ վարվել, և աշխարհում առաջնահերթությունը ժողովուրդների ազգային ինքնորոշումն է։ Երկորոդ՝ իրեն պետք է ցույց տանք, որ ասում էին, որ Արցախում մի քանի հազար հայեր էին ապրում, նախ՝ հարյուր քսան հազար են, այդքան չենք կարող հավաքել, բայց հանրահավաքի ընթացքից կերևա, որ ինչքան ժողովուրդ հավաքվեց։ Հետո արդեն ճնշում կլինի ՀՀ իշխանությունների վրա, և այն մասսայի վրա կլինի ճնշում, որ Նիկոլին այլևս չսատարեն, որովհետև որ սատարեն, այսօր Արցախի, վաղն էլ՝ իրենց ինքնասպանությունն է լինելու, դա ամենակարևոր բանն է, օրինակ, որ սյունեցին Նիկոլ չընտրի, որովհետև Նիկոլն այսօր ամենաշատ ձայներն ունի հենց Սյունիքում՝ Շուռնուխից սկսած, որպեսզի նրանք ևս սթափվեն և պահանջատեր լինեն։ Հարցը միշտ դրված է եղել երեսուն տարի, բայց նախկինները «մահանա են բռնել», որ ժողովուրդը ոտքի կկանգնի, բայց ասում էին՝ սպասենք, այս ու այն ընտրությունը վերջանա, նոր, բայց էս ախմախը ստիպում է, որովհետև ինքը լեգիտիմ է անցել։ Գիտե՞ք՝ իր գլխարկի վրա ինչու էր գրված «դուխով», մեկնաբանեմ, անգամ իրավունք ունեմ նման կերպ մեկնաբանելու․ դրանով ասում էր՝ այ ընկերներ, այ գերտերություններ, էս հիմարները չեն կարողացել ձեր ասածը կատարել՝ հանուն խաղաղության Արցախը հանձնել, որովհետև դուխ չեն ունեցել, բայց ես լեգիտիմ կգամ ու դուխով կհանձնեմ»։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի