Ուղիղ եթեր

«Պատիվ ունեմ» ծրագիրը հնարավոր է չշարունակվի

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:02 27-10-2022
Չեմ շտապի այս պահին գնահատական տալ եւ ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի, բայց մենք համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաեւ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու, որոնք նաեւ ներ իրավապահ մարմինների գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը դեռեւս նպատակահարմար չենք համարում: Բայց թեման քննարկել է եւ կարելի է այն լավարկել, բարելավել»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցում կոնցեպտուալ խնդիրներ էլ կան. «Ցանկացած երկրում սպայական դասը պետության կարեւորագույն հենասյուներից մեկն է եւ մենք օբյեկտիվ հանգամանքների բերումով այսօր մեր սպայական կազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց առաջին մասնագիտությամբ մանկավարժ են, գիտնական են, ինժեներ են: Սա անկխության առաջին տարիներին ընդունելի ու հասկանալի գործընթաց էր, բայց 30 տարվա արդյունքներով նման քաղաքականությունը շարունակելը պրոբլեմատիկ է: Սպայական դասը բոլորովին ուրիշ երեւույթ, սպայական դասը պետք է լինի սպայական դաս: Մենք հիմա բուհական փոփոխությունների համատեքստում քննարկում ենք, որ պետք է Հայաստանում պայմանական ասած, սպայական հաստատություն լինի կրթական, որը սովորական բուհերից կտարբերվի»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
18:00 Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բանտում տեսնելը Փաշինյանի մանկական երազանքն է

Ձեզ գուցե հետաքրքրի