Ներքին 3 տարի առաջ - 21:25 26-10-2022

Դեպքի հետ կապված տվյալներ չունեմ, մեր դայակը աշխատում է, մենք շատ գոհ ենք․ ծնող

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 124 մանկապարտեզ հաճախող պակիստանցի անչափահաս երեխայի մայրը շաբաթներ առաջ դիմել էր ոստիկանություն ու պատմել, թե իր երեխային մանկապարտեզի դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են հող, խոտ և կղանք ուտել, պարանով կապել են ձեռքերն ու պարանոցը, երկաթե տաք խաղալիքներով այրել կրծքավանդակը։

Oragir.News-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ գործը գտնվում է քննչական ծառայությունում։

N124 մանկապարտեզի տնօրենն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի ընթացքից ոչ մի նորություն չունի։

«Որևէ նորություն՝ դրական կամ բացասական իմաստով, չկա»,-ասաց մանկապարտեզի տնօրենը։

Հետաքրքրվեցինք, թե ծնողը հետ չի՞ վերցրել իր բողոքը, տնօրենն արձագանքեց. «Ես ասացի՝ որևէ տեղեկություն չունեմ, որևէ անհանգստություն, ոչ մի բան, թե հիմա ինչ ընթացքում է, դա էլ չգիտեմ, ոչ մի բան»։

Մի ծնող էլ, ում երեխան նույնպես հաճախում է 124 մանկապարտեզ, մեզ հետ զրույցում ասաց. «Ադդ դեպքի հետ կապված տվյալներ չունեմ, մեր դայակը աշխատում է, մենք շատ գոհ ենք, ամեն բան շատ նորմալ է»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ

Ձեզ գուցե հետաքրքրի