Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 17:43 18-07-2021

Դայակը տաք մեքենայում մոռացել է երեխային․ երեխան մահացել է

Ֆլորիդայում մի դայակ տաք մեքենայում մոռացել է երկու տարեկան փոքրիկի: Երեխան մահացել է: 43-ամյա մեղադրյալ Խուանա Պերես-Դոմինգոն բերման է ենթարկվել շաբաթ առավոտյան: Նրան մեղադրանք է առաջադրվել դաժան սպանություն կատարելու մեջ:

Քննության համաձայն՝ կինը փող է աշխատել՝ հարևանների երեխաներին մանկապարտեզ տանելով: Ուրբաթ օրը նրան վճարել են՝ Ջոզելինին ուսումնական հաստատություն ուղեկցելու համար: Բայց ծնողները ստիպված էին հեռանալ շուտ․ մանկապարտեզը բացվել է միայն ժամը 7-ին, իսկ դայակը աղջկան տարել է առավոտյան 6: 30-ին:

Առավոտյան ժամը 8-ին Պերես-Դոմինգոն փոքրիկ երեխային կապել է իր Toyota Sienna մակնիշի երրորդ շարքում՝ առանց մանկական նստատեղի:

Նա պատրաստվում էր նրան մանկապարտեզ տանել, բայց «շեղվել է» և վերադարձել տուն: Երեխան մնացել է մեքենայում՝ շարժիչն անջատված, օդորակիչն անջատված և ապակիները բարձրացված: Փողոցում +30 էր:

Կինը հիշել է փոքրիկ ուղևորի մասին միայն յոթ ժամ անց: Պերես-Դոմինգոն վերադարձել է մեքենա և գտել երեխային մահացած: Դրանից հետո նա կապվել է երեխայի մոր հետ և «ասել նրան, որ երեխան մահացել է»՝ շտապ օգնություն զանգահարելու փոխարեն: