ԵՄ-ում դժգոհ են Չինաստան Շոլցի առաջիկա այցի կապակցությամբ
copy image url

ԵՄ-ում դժգոհ են Չինաստան Շոլցի առաջիկա այցի կապակցությամբ

Արտաքին 2 տարի առաջ - 10:16 25-10-2022
ԵՄ գործընկերները զգուշացրել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որպեսզի նա չխախտի դաշինքի միասնությունը Չինաստանի հարցում այն բանից հետո, երբ նա հաստատել է, որ առաջիկա շաբաթներին այցելելու է Պեկին: Այս մասին գրում է Telegraph-ը:

«Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում Չինաստանում… Նրանց ձեռնտու է մեզ պառակտել: Մեր շահերից է բխում միասնական մնալը»,- ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։ «Կարեւոր է նաեւ, որ մենք առանձին գործարքներ չունենանք Չինաստանի հետ, քանի որ դա կնշանակի, որ մենք թույլ ենք որպես դաշինք»,- հավելել է նա:

«Չինաստանի հետ ավելի լավ է գործ ունենալ, երբ մենք 27 հոգի ենք»,- ասել է Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսը:
Այն բանից հետո, երբ Պեկինը տնտեսական էմբարգո է սահմանել Լիտվայի նկատմամբ՝ կապված Թայվանի հետ տնտեսական կապերն ակտիվացնելու որոշման հետ, մերձբալթյան երեք երկրները հատկապես ցանկանում են, որ ԵՄ-ն միասնական ճակատով հանդես գա։

Le Monde-ի փոխանցմամբ՝ Շոլցը մերժել է միասին Պեկին մեկնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը։ Շոլցի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեստրեյթը երկուշաբթի օրն ասել է, որ ուղեւորությունը «շատ կարճ» է լինելու եւ այն համեմատել է «մեկօրյա այցի» հետ։

«Մենք գիշերակաց չենք նախատեսում»,- նշել է նա:
Ինչպես ընդունված էր Անգելա Մերկելի նախորդի օրոք, կանցլերը նախատեսում է գերմանացի արդյունաբերողների պատվիրակություն տանել Չինաստան։

Սակայն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Daimler-ը եւ Bosch-ը, որոնք արտահանման մեծ շուկաներ ունեն Չինաստանում, ասել են, որ իրենց ղեկավարները չեն գնա:
Նշվում է, որ գերմանացի մի քանի գլխավոր տնօրեններ խորապես դժգոհ են այդ ուղեւորությունից՝ մտավախություն ունենալով, որ դա վատ կանդրադառնա իրենց հանրային իմիջի վրա՝ հաշվի առնելով, որ Գերմանիան վերջին ինը ամիսների ընթացքում խիստ քննադատության է ենթարկվել Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապերի համար:

Երկրի ներսում Գերմանիայի կանցլերը կոշտ քննադատության է ենթարկվել Չինաստանի հարցում իր քաղաքականության ուղղության համար այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ նա փորձել է առաջ մղել չինական Cosco պետական լոգիստիկ ընկերության կողմից Համբուրգի նավահանգստի բաժնետոմսերի գնումը: Երկուշաբթի օրը ընդդիմադիր ՔԴՄ-ն կոչ է արել Շոլցի կոալիցիայի փոքր կուսակցություններին ոտքի կանգնել կանցլերի դեմ՝ գործարքի պատճառով, որը, ամենայն հավանականությամբ, կհանգեցներ նրա կառավարության փլուզմանը, եթե դա տեղի ունենար:

Բունդեսթագում ՔԴՄ-ի ղեկավարի տեղակալ Յենս Շպանն ասել է, որ ցանկանում է հաջորդ շաբաթ Բունդեսթագում քվեարկություն անցկացնել Cosco-ի վաճառքի վերաբերյալ։

ARD հեռուստաընկերության հետ զրույցում Սպանը Կանաչներին եւ ԱԴԿ-ին կոչ է արել ոտքի կանգնել եւ «կանգնեցնել կանցլերին»՝ հավելելով, որ «մենք պատրաստ ենք»։

«Սա նույն խնդիրն է, ինչ ռուսական գազը։ Խոսքն այն մասին է, թե արդյոք մենք ավելի մեծ կախվածություն կունենանք չինական պետական կորպորացիայից»,- ասել է Սպանը:
Բեռլինի կառավարող կոալիցիան խորը բաժանված է Պեկինի հանդեպ քաղաքականության հետ կապված, եւ Շոլցը հստակ հասկացրել է, որ ցանկանում է շարունակել առեւտրային հարաբերությունները:

Ամենից շատ դիտված

16:00 Դուք չհասաք իմ որդու աշխարհ. ինչու աուտիզմ ունեցող Դավիթը չմասնակցեց «Վերջին զանգ»-ին
16:17 Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան
14:00 Նոր Հայաստան, նոր օլիգարխ․ ինչպես են Արգելում հիշում գործարար Նարեկ Նալբանդյանին  
20:38 Դատապարտելի է, որ ազապ աղջկան բռնել են. Վարդան Ղուկասյանը` Լիլիթ Աղեկյանի մասին
18:41 Պայքարելու ենք մինչև վերջ․ չարենցավանցիները պահանջում են վերադարձնել անձնագրայինը
20:57 Արայիկ Հարությունյանը Բաքվի «դատական նիստին» ասել է, որ ցանկանում էր համաձայնության հասնել Ադրբեջանի հետ
15:00 Նիկոլը հայրենիքի դավաճան է․ նա պետք է հեռանա. հարցում
17:30 Գանգոսկրի կոտրվածք, ուղեղի սալջարդ. երեխայիս վրաերթի ենթարկողը միայն վարորդական իրավունքից է զրկվել
22:23 Մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք. Սամվել Բալասանյանի որդու պատասխանը
23:37 Հիմա էլ Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ն են համատեքստից կտրում ու իրենց տգետ, պարտվածի, խեղկատակի խոսույթով շուլալում