Գանգոսկրի կոտրվածք, ուղեղի սալջարդ. երեխայիս վրաերթի ենթարկողը միայն վարորդական իրավունքից է զրկվել

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:30 23-05-2025
Հերմինե Համբարձումյանի որդին՝ Նարեկ Հովհաննիսյանը, 2 տարի առաջ՝ 2022 թ. օգոստոսի 25-ին, Պարոնյան, Լեո փողոցների խաչմերուկի հետիոտնի համար նախատեսված անցման (զեբրայի) վրայով կանաչ լույսի տակով քայլելով անցնելիս վրաերթի է ենթարկվել, ստանալով մարմնական վնասվածք (գանգոսկրի փակ կոտրվածք՝ ծոծրակոսկրից մինչև վերին գանգափոս, ուղեղի սալջարդ (ճզմվածք), ուղեղի ցնցում):

Երկու տարի շարունակ վրաերթի փաստով գործը քննվում է առաջին ատյանի դատարանում։ Մայրը դեպքից 5 օր հետո մի կերպ գտած վարորդից, մի կերպ է կարողացել «պոկել» հիվանդանոցի դուրս գրման ծախսը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է հոգալ բուժման հետագա բոլոր ծախսերը: Դատն ավարտվել է ի շահ տուժող կողմի, սակայն Հերմինե Համբարձումյանը բավարարված չէ։ Առկա են բոլոր բժշկական թղթերը, դատաբժշկի էզրակացությունը և տեսագրությունները։ Բայց ինչ-ինչ հանգամանքներ հիմք ընդունելով, դատարանը հօգուտ տուժողի ընդամենը 400 հազար դրամ փոխհատուցում է պահանջել վարորդից նման առողջական լուրջ խնդիր պատճառելու համար ու ընդամենը 3 տարով վարորդին զրկել է վարորդական իրավունքից։

«2 տարի մենակ մեծացնելով երեխաներիս, մեծ դժվարությամբ հաղթահարում էի՝ թե՛ տղայիս առողջանալու հարցը, թե՛ բժշկական ծախսերը, թե՛ այդ մեծ սթրեսը, թե՛ դատական ծիծաղելի թատրոնի քաշքշուկն ու ավելի մեծ ծախսի տակ ընկնելս։ Որոշեցի վերաքննիչ դատարան չդիմել, որպեսզի զբաղվեմ տղայիս հետտրավմատիկ խնդիրների (հետտրավմատիկ հեմատոմայից առաջացած երկու կիստոգլյուկոզ ուղեղի վրա, ճակատային ոսկորի դեֆորմացիա) բուժման ծախսերն աշխատելով»,- ասում է Հերմինե Համբարձումյանը և տեղեկացում, որ ի զարմանս իրեն՝ մի քանի օր առաջ ծանուցում է ստացել վերաքննիչ դատարանից։ Վարորդը բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի վճիռն ու պահանջում է, որ իրեն անմեղ ճանաչեն ու վերադարձնեն վարորդական իրավունքը:

Ինչպես նշում է տուժող կողմը՝ վարորդն իրեն մեղավոր չի ճանաչում։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը