Ներքին 8 ամիս առաջ - 17:13 21-10-2025

Էկոպարեկայինի ՔՊ-ական պետը հայտնվել է սկանդալի կենտրոնում․ նա զրկվել է վարորդական իրավունքից

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.

«Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վերջերս Գեղարքունիքի պարկային ծառայության աշխատակիցները բռնել են նրան՝ փոխարինված (կեղծ) համարանիշներով մեքենա վարելիս, ինչից հետո Կիրակոսյանին տեղախոխել են տուգանային հրապարակ եւ զրկել վարորդական իրավունքից։

ՆԳ նախարարությունից «Իշխանության» հարցմանն ի պատասխան տեղեկությունը չհերքեցին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը։ Պարզ է, իրավախախտը ՔՊ-ական պաշտոնատար անձ է, տեղեկությունը փորձում են գաղտնի պահել՝ խուսափելով հանրային արձագանքից։ Պաշտոնատար անձի գործողությունների վերաբերյալ նախաքաննական մարմին նյութեր չի ուղարկվել, այս դեպքով վարույթ չկա։ Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, ինչը վկայում է, որ օրենքը Հայաստանում «յուրայինների» համար չէ։

Փաստն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյա է բռնվել իրավախախտման մեջ։ Երբ վարույթ նախաձեռնեին եւ քննությամբ ապացուցվեր, որ Կիրակոսյանը կեղծ համարներ է օգտագործել, սա առնվազն քրեական հանցագործություն է (քր․ օրենսգիրք, հոդված 458)։

Այս դեպքը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն անհատի, այլև ողջ համակարգի վերաբերյալ։ Ինչպես կարող է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը, բնության «ոստիկանապետը», որն ի պաշտոնե պարտավոր է հետևել օրենքին ու օրինականությանը, ինքն է դրսևորում հակաօրինական վարքագիծ։

Հիշեցնենք, որ Կիրակոսյանի ղեկավարած կառույցի երեք էկոպարեկները բռնվել էին Իրանից Երեւան թմրանյութ տեղափոխելիս եւ կալանավորվել։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պայքարում է գողական բարքերի դեմ, 90-ականների գողական բարքերի կրողները շարունակում են բարձր պաշտոն զբաղեցնել՝ այն էլ օրինականության պահպանման ոլորտում։

Մոտ 1000 աշխատակից ունեցող կառույցի ՔՊ-ական ղեկավարը փաստացի խուլիգանություն է կատարել , իսկ համակարգը լուռ է։ Իշխանությունը պարտավոր է պաշտոնական պարզաբանում տալ եւ «մաքրել» պետական ապարատը նման մարդկանցից, որովհետև երբ ոստիկանապետին հավասարազոր պաշտոն զբաղեցնողը միտումնավոր փոխում կամ կեղծում է մեքենայի համարանիշը, ապա այստեղ խոսքը միայն վարչական իրավախախտման մասին չէ, այլ՝ պետական մտածողության, խուլիգանության, գողական բարքերի»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան