Ներքին 5 տարի առաջ - 23:27 07-08-2021

Պարզվել է, թե ով է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ծեծի ենթարկողը. SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, պարզել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 30-ամյա Արտակ Հակոբյանին օգոստոսի 2-ին ծեծի ենթարկած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 20-ամյա Գեորգի Գալստյանն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Գ. Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ օգոստոսի 2-ին թաղապետի տեղակալը դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցի թիվ 159 շենքի դիմաց ծեծի էր ենթարկվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց