Ներքին 4 տարի առաջ - 13:38 13-04-2022

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կամսար Բաբինյանին: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նշելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետն ընդգծել է՝ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:

«Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնենք: Միայն համակարգային փոփոխությունների արդյունքում է հնարավոր բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցել ու ապահովել քաղաքի կայուն զարգացումը»,- նշել է քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Մկրտումյանին և աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար, և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս Աջափնյակում կշարունակվեն բարեփոխումների ծրագրերը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին