Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:20 06-04-2022

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը ազատման դիմում է գրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը դադարեցնում է պաշտոնավարումը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի՛ աջափնյակցիներ, հարգելի՛ գործընկերներ, այսօրվանից դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Նախորդած ամիսներին ես և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը արել ենք հնարավորը՝ բարեկարգ և բնակիչների համար հարմարավետ միջավայր ստանալու ուղղությամբ։

Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ մեզ հաջողվել է կյանքի կոչել որոշ կարևորագույն նախաձեռնություններ, որոշները, վստահ եմ, ի կատար կածվեն առաջիկայում՝ նոր ղեկավարության ջանքերով։ Փոփոխությունների այս ճկուն հորձանուտում միջավայրի գրավչությունն ու հասարակության բարեկեցությունը չպետք է պայմանավորված լինեն լոկ անձերի փոփոխություններով, այլ սահմանված նպատակային ուղենիշներով ու գործուն մեխանիզմներով, ինչին շարունակելու ենք ձգտել միահամուռ ուժերով։

Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական ղեկավարությանս վստահության համար, շնորհակալ եմ քաղաքային իշխանության բոլոր օղակներին, շնորհակալ եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, մեր պատրաստակամ բնակիչներին, անհատներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլոց՝ արդյունավետ համագործակցության համար։

Հաջողություն եմ մաղթում Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարությանը։
Կրկնակի եռանդով շարունակելու եմ գործունեությունս՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում